ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Նվիրատվություն «Ազնավուր» կենտրոնին

Նվիրատվություն «Ազնավուր» կենտրոնին
13.12.2025 | 12:32

Ավելի քան 300 բնօրինակ թանգարանային ցուցանմուշներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ կինոֆիլմերի հազվագյուտ ազդագրեր, ամսագրեր, լուսանկարներ, ծրագրեր, սկավառակներ, որոնք 2024 թվականին ներկայացվել էին «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրության ընթացքում, նվիրաբերվեցին «Ազնավուր» կենտրոնին՝ համալրելով աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարանային արժեքավոր հավաքածուի: Հավաքածուն 2024 թվականին կազմվել էր իմ և Ռալֆ Յիրիկյանի համատեղ ջանքերով՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առիթով:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ

որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am